ABCMEDIA
Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի այցը երկիր հայամետ հայտարարությունների պատճառով

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի այցը երկիր հայամետ հայտարարությունների պատճառով

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի այցը երկիր։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Այցի հետաձգման պատճառը Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարի քննադատությունն է և Բաքվին ուղղված մի շարք բացասական հայտարարությունները՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի հետ, պարզաբանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։ Նա այս հայտարարություններն անվանել է «ներքին գործերին միջամտելու փորձ»:

Նախկինում Նիդերլանդների խորհրդարանը հայանպաստ երկու բանաձև է ընդունել։