ABCMEDIA
Ֆրանսիական կուսակցության ղեկավարը Զելենսկիին կոչ է արել բանակցել Ռուսաստանի հետ

Ֆրանսիական կուսակցության ղեկավարը Զելենսկիին կոչ է արել բանակցել Ռուսաստանի հետ

Ֆրանսիական «Հայրենասերներ»
կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոնը սոցիալական ցանցի X հարթակում արևմտյան երկրներին
կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մղել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների։
Այս մասին գրում է «Lernta.ru»-ն։

«Եկեք դադարեցնենք այս ջարդը, դադարեցնենք ուկրաինացիներին բանակ զորակոչելն իրենց
կամքին հակառակ, դադարենք այնտեղ փող ու զենք ուղարկել, եկեք ստիպենք Զելենսկիին բանակցել»,-գրել
է նա։

Ֆիլիպոն նաև կոչ է արել չեղարկել հակառուսական պատժամիջոցները և սկսել երկխոսություն
Մոսկվայի հետ։