27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելգորոդում խոցված ինքնաթիռի «սև արկղերի» նախնական վերծանումն ավարտվել է   

Բելգորոդում խոցված ինքնաթիռի «սև արկղերի» նախնական վերծանումն ավարտվել է  

Փորձագետներն ավարտել են Բելգորոդի մերձակայքում խոցված Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի ինքնագրիչ սարքերի նախնական վերծանումը. РИА Новости գործակալությանը հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։



ԻԼ-76-ի կործանման վայրում հայտնաբերված «սև արկղերը» տեղափոխվել են հատուկ լաբորատորիա՝ փորձաքննության։ Նրանց տեխնիկական վիճակը լավ է և հնարավոր կլինի վերծանել։



Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Բելգորոդի մերձակայքում կործանվել էր ռուսական ռազմանական ԻԼ-76 ինքնաթիռը, որը տեղափոխում էր 65 ուկրաինացի գերիների՝ փոխանակման նպատակով, անձնակազի բոլոր անդամներն ու գերիները մահացել են։


Ռուսական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռը խոսվել էր ուկրաինական զինված ուժերի կողմից, սակայն մինչ այս պահը ուկրաինական կողմը չի ստանձնել դրա պատասխանատվությունը։