ABCMEDIA
Այսպիսին է մեր երկրի վիճակը՝ իշխանության կարծիքը չկիսող մարդը հռչակվում է «հանցագործ» և  հայտնվում  բանտում․ Տիգրան Աբրահամյան

Այսպիսին է մեր երկրի վիճակը՝ իշխանության կարծիքը չկիսող մարդը հռչակվում է «հանցագործ» և հայտնվում բանտում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

 

« «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, Տարոն Մարգարյանի հետ, տեսակցեցինք գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին։

 

Ավելի ուշ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:

 

Իշխանության կամայականությունների հետևանքով,  մեծ թվով ընդդիմադիր պատգամավորների աշխատանքային առօրյան անմիջապես առնչվում է քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների և ազատության պաշտպանությանը` գաղութներից մինչև դատական տարբեր ատյաններ:

 

Այսպիսին է մեր երկրի վիճակը, որտեղ իշխանության կարծիքը չկիսող ու իր երկրի անվտանգության համար պայքարող մարդը  շատ հեշտությամբ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում»: