ABCMEDIA
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 26 637-ի

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 26 637-ի

Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 26 637-ի: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության գրասենյակը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26 637-ի, վիրավորների թիվը  65 387 է»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։