27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Քենթրբերիի արքեպիսկոպոսն անդրադարձել են Արցախից տեղահանված հայերի առջև ծառացած խնդիրներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Քենթրբերիի արքեպիսկոպոսն անդրադարձել են Արցախից տեղահանված հայերի առջև ծառացած խնդիրներին

Հունվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմ կատարած հայրապետական այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիի հետ. այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակար

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած խնդիրներին, գերիների վերադարձման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։