27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերքլիֆը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ վարչապետ Ռիշի Սունակի հայտարարություններից հետո, հաղորդում է IRNA գործակալությունը։ Պատճառը Իրանի հասցեին բրիտանական կառավարության մեղադրանքներն են։

Իրանի ԱԳՆ-ից անհիմն են անվանել բրիտանական իշխանությունների մեղադրանքներն ու պատժամիջոցները, վճռականորեն դատապարտել դրանք, ինչպես նաև դեսպանին են փոխանցել Իրանի վճռական բողոքը:

Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարել է, որ այն կփոխանցի իր երկրին։

նախօրեին Սունակը  կոչ էր արել Իրանին թուլացնել էսկալացիան՝ Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումից հետո: