26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գագիկ Խաչատրյանի ցավերը սաստկացել են. նա ներկա չէր դատակա նիստին

Գագիկ Խաչատրյանի ցավերը սաստկացել են. նա ներկա չէր դատակա նիստին

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատացել, ցավերը սաստկացել են։ Խաչատրյանի գործով դատական նիստի ժամանակ․ այս մասին ասել է  նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Գագիկ Խաչատրյանը վատառողջ է, այս պահին շտապօգնության անձնակազմը բժիշկներով գտնվում է Խաչատրյանի տանը, ցավազրկողներ են ներարկել, բայց հաշվի առնելով այս պահին վիճակը` չի կարող ներկա լինել դատական նիստին»,–հայտարարել է  պաշտպանը։

Սարգսյանը դիմեց դատարանին, որ առանց Խաչատրյանի քննարկեն նրան բուժման նպատակով Հայաստանից մեկնելու թույլտվություն տալու միջնորդությունը, սակայն մեղադրող կողմը պնդեց Խաչատրյանի ներկայությունը միջնորդության քննարկմանը։

Դատական նիստը հետաձգվել է. հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 14–ին, ժամը 15։00–ին։

Նշենք, որ պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարանը Խաչատրյանին թույլ տա մեկնել Գերմանիա` վիրահատության։