03 Հնս
2024
ABCMEDIA
Իսրայելը հարվածել է Հեզբոլլահ-ին, Հարավային Կորեայի ափերում F-16 է կործանվել

Իսրայելը հարվածել է Հեզբոլլահ-ին, Հարավային Կորեայի ափերում F-16 է կործանվել

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ որոշ ժամանակ առաջ Լիբանանի հարավում գտնվող Խիամ գյուղում իր կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահ» շարժման հրամանատարական կենտրոնի և դիտակետի վրա։

 

Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, կործանիչները հարվածել են Այտա ալ-Շաբում և Մուհեյդիբում գտնվող «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվող մեկ այլ դիտակետի և շենքի վրա:

 

Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ այսօր Լիբանանից մեկ հրթիռ է արձակվել նաև Արաբ ալ-Արամշե շրջանի ուղղությամբ, որն ընկել է բաց տարածքում։ Մանրամասն՝ ռեպորտաժում։