27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է հասկանալ, թե որն է Հայաստանի շահը,  բացել քարտեզը, տեսնել՝ որ տարածաշրջանում է երկիրը գտնվում. Զախարովան՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին

Պետք է հասկանալ, թե որն է Հայաստանի շահը, բացել քարտեզը, տեսնել՝ որ տարածաշրջանում է երկիրը գտնվում. Զախարովան՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին

Եթե ​​ինչ-որ մեկը ցանկանում է մտերմություն ունենալ ՆԱՏՕ-ի հետ, ապա պետք է հասկանա՝ արդյոք դա անվտանգ է, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հայտարարությունը։

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր, որ դաշինքը շատ ոգևորված է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ Հայաստանի անցումով դեպի դաշինք։

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մտերմություն, ապա նա պետք է հասկանա, թե արդյոք դա անվտանգ է և ինչի կարող է հանգեցնել», – ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ շատ պետություններ հայտնվել են հակամարտությունների մեջ, կորցրել են իրենց անկախությունը, ստիպված են եղել ենթարկվել այլոց կամքին և չեն կարողացել պաշտպանել իրենց ազգային շահերը։

Ինչպես նշել է ռուս դիվանագետը՝ Հայաստանը պետք է վերլուծի այս բոլոր տվյալները, բացի քարտեզ, տեսնի, թե որ շրջանում է գտնվում և ում կողմից է շրջապատված։

«Մենք պետք է վերլուծենք այս ամենը և հասկանանք, թե որոնք են բուն Հայաստանի ազգային շահերը, ի՞նչն է ձեռնտու, ի՞նչն է բերում կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ օգուտներ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։