ABCMEDIA
Ձերբակալել են «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած քաղաքացուն

Ձերբակալել են «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած քաղաքացուն

Ոստիկանությունը պարզել է Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած քաղաքացու ինքնությունը։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝  վանդալիզմի հեղինակը հայտնաբերվել է: Նա 1978 թվականին ծնված Սամվել Շիրինյանն է:

Քաղաքացուն գտել են Բագրատաշենի անցակետից, որտեղից նա ցանկանում էր դիմել փախուստի: