
Ռուսական ՀՕՊ-ը Բելգորոդում և Վորոնեժում անօդաչու թռչող սարքեր է ոչնչացրել
Բելգորոդում ռուսական ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք, ևս երկուսը ոչնչացվել են Վորոնեժում․ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Փետրվարի 1-ին, ժամը 06:30-ի սահմաններում, Ուկրաինայի զինված ուժերը հերթական փորձն են իրականացրել անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերը»,- ասված է հաղորդագրության մեջ։