Իսրայելը գերիների փոխանակման ու հրադադարի տարբերակ է առաջարկել
Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Բարնեան երկրի ռազմական կաբինետին է ներկայացրել ծրագիր, որը պարունակում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը 35-օրյա զինադադարի առաջարկ՝ 35 իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց․ այս մասին հայտնել է Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը։
Հնարավոր գործարքը կրելու է փուլային բնույթ. դրանցից առաջինը նախատեսում է կանանց և տարեց մարդկանց, ինչպես նաև հիվանդների և վիրավորների ազատ արձակում: Հրադադարը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով ՝ պատանդների ազատ արձակման երկրորդ փուլի շուրջ բանակցությունների համար, որոնց թվում կարող են ընդգրկվել քաղաքացիական պաշտպանության մասնակիցներն ու տղամարդիկ, որոնց ՀԱՄԱՍ-ը դիտարկում է որպես մարտիկներ:
Հեռուստաալիքի տվյալներով ՝ ընդհանուր առմամբ 136 պատանդ կա։