Իսրայելն ազատ է արձակել 114 պաղեստինցի բանտարկյալների
Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել ավելի քան հարյուր պաղեստինցի բանտարկյալի. հայտնում է Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը։
«Քերեմ Շալոմ անցակետով ազատ է արձակվել 114 կալանավոր, այդ թվում՝ չորս կին»,- ասվում է հրապարակման մեջ։
Բանտարկյալներն ազատ են արձակվել անկլավում հրադադարի և երկու կողմերի պատանդների, բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հնարավոր գործարքի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունների ֆոնին: