ABCMEDIA
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան երեք նոր հարված են հասցրել Եմենի տարածքին

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան երեք նոր հարված են հասցրել Եմենի տարածքին

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան առնվազն երեք հարված են հասցրել Եմենի տարածքին, տեղեկացնում է Al Masirah հեռուստաընկերությունը։

«ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան երեք նոր հարված են հասցրել Ալ Ջար շրջանին», – նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հեռուստաընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Բրիտանիան մի շարք հարվածներ են հասցրել Եմենի Հաջա նահանգում հութիների օբյեկտներին: