27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ այս մասին  տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը և Կապան քաղաքից «Զանգեր» տանող ավտոճանապարհը փակ են (բուք է) բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Ըստ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային 

անվադողերով։