25 Հլս
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն հարվածել է Եմենին, ՌԴ ՀՕՊ-ը ուկրաինական անօդաչու է որսացել

ԱՄՆ-ն հարվածել է Եմենին, ՌԴ ՀՕՊ-ը ուկրաինական անօդաչու է որսացել

Ամերիկյան զինուժը երկուշաբթի նոր հարված է հասցրել Եմենին՝ թիրախավորելով «Անսար Ալլահ» շարժման հուսի ապստամբների վերգետնյա անօդաչու թռչող սարքերը:

«Փետրվարի 5-ին, Սանայի ժամանակով մոտավորապես ժամը 15:30-ին, ամերիկյան զինուժը հարձակվել է հուսիների վերգետնյա անօդաչու սարքերի վրա, որոնք պայթուցիկներ էին տեղափոխում: Ամերիկյան զինուժը հայտնաբերել է վերգետնյա անօդաչուներ Եմենի հուսիների կողմից վերահսկվող շրջաններում և որոշել, որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի և առևտրային նավերի համար»,-ասված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասն՝ ռեպորտաժում։