ABCMEDIA
Վրաստանում օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման գծին․ կան զոհեր

Վրաստանում օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման գծին․ կան զոհեր

Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանում օդապարիկը բախվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է Mtavari Arkhi հեռուստաալիքը։

Օդապարիկում գտնվող երեք մարդիկ էլ մահացել են։

Դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջներն ու իրավապահները։ Միջադեպի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։