Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու իր խոստումը, եթե նորից հաղթի ընտրություններում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը, ապա 24 ժամում կավարտվեր Ուկրաինայում հակամարտությունը։ Իր հերթին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կասկած է հայտնել, որ Կիևի իշխանությունները պատրաստ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Թրամփի բանաձևի համաձայն։
«Ես կարող եմ ասել իմ անձնական փորձից՝ որպես Լեհաստանի Հանրապետության նախագահ, ով ժամանակին աշխատել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այն, ինչ նա ինձ խոստացել էր, արել է, և դրա համար ես գիտեմ, որ նա ինչ խոստանում է, կատարում է »,- Ռուանդայում լրագրողներին ասել է Լեհաստանի ղեկավարը։