16 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
5.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը

Դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերն ու Գեյբ Ամոն հանրապետական կոնգրեսականներ Մայք Լոլերի և Գաս Բիլիրաքիսի հետ փետրվարի 8-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը: Դրանով առաջարկվում է կասեցնլ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 բանաձևի չեղյալ հայտարարելու լիազորությունը:

«Ամերիկայի ձայն»-ի  փոխանցմամբ, դրա մասին են տեղեկացնում ամերիկահայ կառույցները:

907 բանաձևը հայտարարում է, որ ՄԻացյալ Նահանգները ֆինանսական միջոցներ «չի կարող տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, մինչև նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր տեսաի շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Սեպտեմբերի 11-ից հետո վարչակազմը ստացավ այս բանաձևը ժամանաավորապես կասեցնելու հնարավորություն` Ադրբեջանին 907 բանաձևի դրույթների կիրառումից ազատելու համար: Այս օրենսդրական ակտը ներկայացվեց այն ժամանակ, երբ Սենատը քվեարկությամբ ընդունեց S.3000-ը օրինագիծը, որը հայտնի է նաև որպես «Հայկական պաշտպանության ակտ», որն առաջնորդեցին դեմոկրատ սենատոր Գերի Փիթերսը և հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն: