
Լեհաստանը հայտարարել է միջուկային զենք ձեռք բերելու անհրաժեշտության մասին
Լեհաստանը մի քանի տարուց պետք է միջուկային զենք ստանա. հայտարարել է լեհ գեներալ Յարոսլավ Կրաշևսկին՝ RMF FM ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ այս սցենարն իրատեսական է»,- ասել է նա՝ խոսելով Լեհաստանում միջուկային զենքի հեռանկարների մասին։ Նրա խոսքով՝ այն կարող են ստանալ ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման ծրագրի շրջանակներում։
«Նման զինանոցի առկայությունը ես համարում եմ մարտահրավեր մի քանի տարվա համար, հուսով եմ, որ մենք դրան կհասնենք»,- ասել է գեներալը։
Մեկնաբանելով այն նկատառումը, թե միջուկային զենքի պահպանումը թանկ է, Կրաշևսկին նշել է, որ «անվտանգությունը գին չունի»։


