ABCMEDIA
Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ

Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ունի եզրափակչի առաջին մասնակիցը։

Հունահռոմեական ոճի 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը 2:1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Ալեքսանդրին Գուցույի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։

Վաղը կայանալիք եզրափակչում մեր ըմբիշը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ։