28 Նոյ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
-1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության և խաղաղության համաձայնագրին հասնելու համար ջանքերի արագացման կոչ է անում

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության և խաղաղության համաձայնագրին հասնելու համար ջանքերի արագացման կոչ է անում

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը՝ հայտարարելով, որ Իրանը անհանգստացած է երկրների միջև սահմանին լարվածության աճով։ Այս մասին փոխանցում է ԻՌՆԱ գործակալությունը։

Իր հայտարարության մեջ Քանանին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել երկու երկրների միջև սահմանային բախումներից հետո, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել:

Նա հաստատել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի կայուն և մշտական խաղաղություն կովկասյան տարածաշրջանում՝ կոչ անելով երկու երկրներին արագացնել ջանքերը խաղաղության համաձայնագրի հասնելու համար։