ABCMEDIA
Ադրբեջանն արդյոք պատրա՞ստ է խաղաղության

Ադրբեջանն արդյոք պատրա՞ստ է խաղաղության

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
խոչընդոտներ չի տեսնում։ նա այդ մասին խոսել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի
գրասենյակի խորհրդարանական կապերի Համագործակցության և զարգացման գծի պետական քարտուղարի
տեղակալ Լեո Դոկերտիի հետ հանդիպման ժամանակ։ Ալիևն այս հայտարարությունն արել է այն
ժամանակ, երբ Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորմասն
մասին համաձայնագրի իր 6-րդ խմբագրությունը։ Ի դեպ, այօր էլ Հայաստանի արտաքին գործերի
գերատեսչությունն է հայտարարություն տարածել, ասելով, որ  հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած
բոլոր բարդություններին և մարտահրավերներին՝ կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման
իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության
պարագայում: Հայկական կողմը շարունակում է դրսևորել այդ կամքը: Այդ կամքի արտահայտություններից
է նաև այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ
անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին»։Ադրբեջանն արդյոք պատրա՞ստ է խաղաղության
: Մանրամասները՝ տեսանյութում։