ABCMEDIA
Պատերազմի վտանգի մասին արդեն անգամ Փաշինյանն է խոսում

Պատերազմի վտանգի մասին արդեն անգամ Փաշինյանն է խոսում

Թշնամու ստորացուցիչ արարքներին պատասխան տալու փոխարեն շարունակում ենք նրանից խաղաղություն մուրալ։ Անգամ այն դեպքում, երբ Փաշինյանն ինքն է հայտարարում պատերազմի հավանականության մասին։

Վերջին մեկ շաբաթում պարբերաբար անդրադարձել ենք այն թեմային, նշել, որ վտանգավոր խմորումներ են տեղի ունենում՝ սկսած սահմանային անցուդարձից, ավարտած զինված ուժերում կտրուկ վերադասավորումներից։ Այնպիսի տպավորություն է, որ կառավարիչը փորձում է իրեն հավատարիմ ռազմական էլիտա ձևավորել կամ էլ ինչ որ բանի է նախապատրաստվում։ Իսկ ավելի հավանական է, որ երկուսը միասին։ Ամեն դեպքում փետրվարի 14-ին հնչեցրած մեր մտավախությունները Փաշինյանը հաստատեց մեկ օր անց։