ABCMEDIA
Հանձնառու ենք սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Բլինքենի հետ հանդիպման մասին

Հանձնառու ենք սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Բլինքենի հետ հանդիպման մասին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Այս մասին նա տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

«Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՀՀ վարչապետի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում քննարկման ընթացքում:

ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը»,-ասել է Միրզոյանը: