19 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարդենիսում եղբայրների են դանակարահել, մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել

Վարդենիսում եղբայրների են դանակարահել, մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել

Վարդենիսում երկու եղբոր դանակահարել են։ Նրանք տեղափոխվել են Վարդենիսի հիվանդանոց, որտեղ եղբայրներից մեկը մահացել է։ Վիրավոր եղբայրը պայմանագրային զինծառայող է։ Այս մասին ABC Media-ի հետ զրույցում հայտնեց Վարդենիսի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։



Ավետյանի փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն։


«Եղբայրներից մեկը, ով հիմա ողջ է, ինձ հետ միասին ավագանու անդամ է եղել։ Երկու եղբայրներն էլ ժամանակին զինծառայողներ են եղել, մահացած եղբայրը պատերազմների մասնակից էր։ Չգիտեմ դեռ բանակում ծառայությունը շարունակո՞ւմ էր, թե՞ ոչ։ Լավ մարդիկ են, խելոք են, բայց թե ոնց է դեպքը եղել դեռ պարզ չէ»,-ասաց Ավետյանը։