25 Նոյ
2024
12.5° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կեղտոտ արշավը, որն իրականացնում էր իշխանությունը` վարկաբեկելով հայտնի մարզիկին,  նպատակ ուներ հարվածի տակ դնել Արցախի նախագահին․ Տիգրան Աբրահամյան

Կեղտոտ արշավը, որն իրականացնում էր իշխանությունը` վարկաբեկելով հայտնի մարզիկին, նպատակ ուներ հարվածի տակ դնել Արցախի նախագահին․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հասարակական հիմունքներով անվտանգության հարցում աջակցություն ցուցաբերող Աշոտ Դանիելյանի ազատ  արձակմանն է անդրադարձել ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի նախագահի օգնականին մեծ «շուքով»` դիմակներով, ձեռնաշղթաներով, աղմուկով ձերբակալելուց 2 օր անց շոուն ավարտվեց, իսկ ՀՀ իշխանության փչած փուչիկը պայթեց:

 

Վերջինիս փաստաբանը հայտնել է, որ այն արարքը` թմրանյութեր պահել ու դրանք ապօրինի իրացնելը, որում կասկածվում էր Աշոտ Դանիելյանը, չի հաստատվել և նրան ազատ են արձակել:

 

Այն կեղտոտ արշավը, որը զուգահեռ իրականացնում էր իշխանությունը` վարկաբեկելով հայտնի մարզիկին, իրականում նպատակ ուներ հարվածի տակ դնել Արցախի նախագահին, ով ի դեպ, ԶԼՄ-ների հետ զրույցում թեմային բավականին կոշտ արձագանքել է:

 

Ակնհայտ էր, որ դա ՀՀ իշխանության պատասխանն էր փետրվարի 20-ի արցախյան շարժման 36-ամյակի միջոցառումներին, որը նախաձեռնել էր Արցախի նախագահը` Եռաբլուր այցով և Արցախի ներկայացուցչությունում միջոցառում կազմակերպելով»,- ընդգծել է Աբրահամյանը: