12 Հլս
2024
27.1° c ԵՐԵՎԱՆ
20.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը խոստացել է կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը

Թրամփը խոստացել է կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը, որին այս պահին աշխարհը շատ մոտ է։

«Ես կկանխեմ Երրորդ համաշխարհայինը: Մենք շատ մոտ ենք դրան, և այն կլինի այնպիսի պատերազմ, ինչպիսին չեն եղել նախորդները», – աջակիցներին ասել է Թրամփը:

Նա նշել է, որ կկարողանա վերականգնել խաղաղությունը նույնիսկ Սպիտակ տան «Օվալաձև գրասենյակ» ժամանելուց առաջ՝ ներառյալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծելը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ վերընտրվելու դեպքում մտադիր է Ուկրաինայում հակամարտությունը լուծել 24 ժամվա ընթացքում։