13 Հլս
2024
27.3° c ԵՐԵՎԱՆ
20.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օժանդակություն պահանջելով իշխանություններից՝ ֆերմերները տրակտորներով հասել են Փարիզի կենտրոն

Օժանդակություն պահանջելով իշխանություններից՝ ֆերմերները տրակտորներով հասել են Փարիզի կենտրոն

Ֆերմերները Ֆրանսիայի տարբեր շրջաններից տրակտորներով անցել են Փարիզի կենտրոնով՝ պետական օժանդակության միջոցների պահանջով․ այս մասին իրադարձությունների վայրից հայտնել է ТАСС-ի թղթակիցը։

Ակցիային մասնակցում է մոտ 50 տրակտոր, որոնց վրա ֆերմերներն ամրացրել են ֆրանսիական դրոշներ և պաստառներ` «Դադարեցրե՛ք անվերահսկելի ներմուծումը» պահանջով՝ բողոքելով նաև Ուկրաինայից էժան գյուղատնտեսական ապրանքների ներմուծման դեմ։

Տրակտորային երթը տեղի է ունենում միջազգային գյուղատնտեսական համաժողովի նախօրյակին, որը Փարիզում կսկսվի փետրվարի 24-ին։ Ակնկալվում է, որ այն կբացի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա խոստացել է երկխոսություն վարել ֆերմերների հետ օժանդակության միջոցների շուրջ:

Ֆերմերների բողոքի ակցիաներ են ընթանում եվրոպական տարբեր երկրներում։