ABCMEDIA
Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային զինամթերքի համար կտրամադրի ավելի քան 300 միլիոն դոլար

Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային զինամթերքի համար կտրամադրի ավելի քան 300 միլիոն դոլար

Մեծ Բրիտանիան նախատեսում է 2025 թվականին 311 միլիոն դոլար ծախսել հրետանային զինամթերքի արտադրության մատակարարման շղթաների ձեռքբերման և ընդլայնման վրա՝ Ուկրաինայի պաշարներն ավելացնելու համար: Այս մասին գրում է Интерфакс-ը՝  հղում տալով բրիտանական կառավարության մամուլի հաղորդագրությանը:

Մամուլի հաղորդագրության մեջ, ի թիվս այլնի, նշվում է, որ Մեծ Բրիտանիան շուրջ  10 տարի միջազգային աջակցություն է ցուցաբերել  Ուկրաինայի Զինված ուժերին:

Ըստ աղբյուրի՝ 2015 թվականից ի վեր երկրում վերապատրաստվել են ավելի քան 60 հազար ուկրաինացի զինվորականներ, ընդհանուր առմամբ՝ 2022 թվականից ի վեր Լոնդոնը Կիևին հատկացրել է գրեթե 15,2 միլիարդ դոլար ՝ տնտեսական, հումանիտար և ռազմական օգնության համար: