Հնդկաստանում շարունակվում են ֆերմերների բողոքի ցույցերը, գյուղատնտեսության նախարարը ֆերմերներին կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել բոլոր հակասությունները։
Ֆերմերները պահանջում են իշխանությունների կողմից ապրանքների երաշխավորված գնում՝ նախապես հայտարարված գնով, հարկերի կրճատում, վարկերի դուրսգրում։
Ֆերմերները պահանջում են հանդիպում երկրի ղեկավարության, այդ թվում՝ վարչապետ Մոդիի հետ։
Երեկ տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարների պնդմամբ՝ անօդաչու սարքից իրենց ուղղությամբ մի քանի արկեր են նետվել։