27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

Երևան քաղաքում` փետրվարի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:Փետրվարի 26-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ․ այս մասին  տեղեկացնում  է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։

Հանրապետության տարածքում`փետրվարի 25-ի ցերեկը առանձին շրջաններում, 26-ին Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 27-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին կնվազի 4-5 աստիճանով, փետրվարի 29-ից մարտի 1-ին նույնքան կբարձրանա։