27 Հլս
2024
28.2° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ում նախագահական ընտրություններից  հետո միայն կկայանա Պուտինի և Էրդողանի հանդիպումը․ Պեսկով

ՌԴ-ում նախագահական ընտրություններից  հետո միայն կկայանա Պուտինի և Էրդողանի հանդիպումը․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը չի կայանա նախքան Ռուսաստանում նախագահական ընտրությունները, սակայն ամենաբարձր մակարդակով շփումների նախապատրաստման աշխատանքներն ընթանում են. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընտրություններից առաջ՝ ոչ», – լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝  մինչև ընտրությունները նախագահը բավականին հագեցած և լարված գրաֆիկ ունի։

«Բայց բարձր մակարդակով շփումների նախապատրաստման ​աշխատանքները տարվում են, մենք քանիցս հայտարարել ենք այդ մասին», – հավելել է նա։

Պեսկովը պարզաբանել է, որ «այդ շփումները տեղի կունենան այն պահին, երբ դա լավագույնս կհամապատասխանի երկու նախագահների գրաֆիկներին»։

Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 15-17-ը։