27 Հլս
2024
25.8° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան հաստատում է ևս մեկ բնակավայրի կորուստը

Ուկրաինան հաստատում է ևս մեկ բնակավայրի կորուստը

Ուկրաինան այսօր հաստատել է Դոնբասում գտնվող ևս մեկ բնակավայրի՝ Լաստոչկինո գյուղի կորուստը։ «Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվել Լաստոչկինո բնակավայրից՝ հետագա կազմակերպված պաշտպանությունն իրականացնելու և արևմտյան ուղղությամբ թշնամու ուժերի առաջխաղացումը կանխելու նպատակով», – այսօր հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Լիխովոյը։

Լաստոչկինոյի գրավումը հաստատել է նաև ռուսական կողմը։

«Զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները ազատագրել են Լաստոչկինո բնակավայրը և շարունակում են բարելավել իրենց դիրքերն առաջնագծում», – նշված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Լաստոչկինոն գտնվում է փետրվարի 17-ին ռուսական ուժերի ամբողջական վերահսկողության տակ անցած Ավդեևկա քաղաքի անմիջական հարևանությամբ։