26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գարիկ Գալեյանի պաշտպանը պահանջում է հրատապ նիստ հրավիրել և փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը

Գարիկ Գալեյանի պաշտպանը պահանջում է հրատապ նիստ հրավիրել և փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը

Գարիկ Գալեյանի պաշտպանը պահանջում է հրատապ նիստ հրավիրել, նա խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը օրերս ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրան շտապ վիրահատություն էր անհրաժեշտ, սակայն վիրահատությունը տեղի է ունեցել միայն այսօր, քանի որ բժիշկների խոսքով վիճակն այնքան ծանր էր, որ վիրահատությունը կարող էր վտանգավոր լինել Գալեյանի կյանքի համար։

Նրան կալանավորել էին թմրամիջոցի իրացման և օգտագործման մեղադրանքով, սակայն առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցը փոխարինվել էր տնային կալանքով, որն էլ երկարափգվել էր երկու ամսով։ Նրան արգելել էին նաև այցելել որդու շիրիմին։