ABCMEDIA
Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել

Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել

Հունգարիայի խորհրդարանը հինգ տարով երկրի նախագահ է ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ Թամաշ Սուլյոկին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

 

Սուլյոկի թեկնածությունը պաշտպանել է 134 պատգամավոր, դեմ է քվեարկել 5-ը։

 

Ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ Նիստը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Հայտարարվել է նաև, որ Սուլյոկը պաշտոնը կստանձնի մարտի 5-ին։

Այսօր ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանն ընդունել էր երկրի նախագահ Կատալին Նովակի հրաժարականը։