ABCMEDIA
Մոսկվայում  խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով փողոց է անվանակոչվել

Մոսկվայում խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով փողոց է անվանակոչվել

Մոսկվայի Նովոմոսկովյան Սոսենսկի վարչական շրջանում փողոց է անվանակոչվել՝ ի պատիվ հետախույզ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, գնդապետ Գևորգ Վարդանյանի։ Մոսկվայի քաղաքապետի հրամանագրով նույն վայրում տեղադրվել է նաեւ քանդակագործ Ալեքսանդր Գոլովաչեւի եւ ճարտարապետ Օլեգ Յակովլեւի ստեղծագործությունն հանդիսացող Գեւորգ Վարդանյանի արձանը։

Նախաձեռնությունը Ռուսաստանի հայերի միությանն է եւ ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությանը։

Այս տարի նշվում է լեգենդար հետախույզի ծննդյան 100-ամյակը․

«Նկատի ունենալով Գևորգ Վարդանյանի ներդրումը մեր երկրի անվտանգության և ներքին հետախուզության զարգացման գործում՝ նրա պատվին փողոց անվանակոչելն ընդամենը ժամանակի հարց էր»,- նշել է Մշակութային ժառանգության վարչության պետ Ալեքսեյ Եմելյանովը։