27 Հլս
2024
22° c ԵՐԵՎԱՆ
22.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հեռանում է Հայաստանի շախմատի հավաքականից

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հեռանում է Հայաստանի շախմատի հավաքականից

Հայաստանի շախմատի հավաքականի երկարամյա անդամ Հրանտ Մելքումյանը հեռանում է հավաքականից․ այս մասին ասել է Հրանտ Մելքումյանը:

«Հայաստանի շախմատի հավաքականից հեռանալու որոշում եմ կայացրել, բայց հնարավոր է տարիներ անց հետ վերադառնամ: Ինձ մի քանի տարով դադար է պետք: Որոշմանս հիմնական պատճառը ճանապարհներից հոգնելն է: Ավստրալիայից ճամփորդելը դժվար է»,-ընդգծել է նա:

Մելքումյանի խոսքով` Հայաստանի շախմատի հավաքականում այժմ սերնդափոխություն է, սակայն հավաքականում ընդգրկված երիտասարդները նոր շախմատիստներ չեն, նա մանկուց գիտի թիմի անդամներին` Հայկ Մարտիրոսյանին, Շանթ Սարգսյանին, Մանուէլ Պետրոսյանին:

«Նրանց հետ նույնիսկ մի քանի պարտիաներ եմ խաղացել, երբ դեռևս 12 տարեկան էին: Հրաշալի ծանոթ եմ նրանց խաղին: Բոլորն ել կայացած շախմատիստներ են: Անշուշտ, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն ապահով ձեռքերում է»,-առանձնացրել է նա:

Վերհիշելով Հայաստանի հավաքականի «ոսկե» սերնդին` Լևոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Մելքումյանն ընդգծեց` Արոնյանն ու Սարգսյանն իրեն շատ են օգնել 2015 թվականին, երբ ինքը դարձավ Հայաստանի հավաքականի անդամ:

«Հրաշալի հիշում եմ, որ 2015 թվականին առաջին անգամ հավաքականում ընդգրկվելուց հետո պետք է առաջին պարտիան խաղայի: Այնքան հուզված էի, որ նախորդ գիշեր նույնիսկ չէի քնել: Այդ տարի աշխարհի առաջնությունում (հեղ. առաջնությունն անցկացվում էր Ծաղկաձորում) թիմը գրավեց 3-րդ տեղը: Նույն տարում Եվրոպայի թիմային առաջնությունում էլ երկրորդն էինք»,-վերհիշել է Մելքումյանը:

Վերջինս փաստել է, որ «մեծ շախմատ»-ից ամբողջապես չի հեռանում: Նա կշարունակի մասնակցել միջազգային մրցաշարերի Ավստրալիայում: