27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլի իշխանության տերերն ունեն իրենց հստակ շահերը, որոնց համար Արցախն ու Հայաստանը պատրաստ են զոհաբերել. Արտակ Զաքարյան

Նիկոլի իշխանության տերերն ունեն իրենց հստակ շահերը, որոնց համար Արցախն ու Հայաստանը պատրաստ են զոհաբերել. Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

 

« «Մի քիչ վստահեք էլի մեր քաղաքական դիրքորոշմանը»: Սա Ալենի այսօրվա խնդրանքն էր ՀՀ լրագրողներին, որոնք ակնհայտորեն պատրաստ չէին ընդունել Ալենի բացահայտ մանիպուլյացիաները: Ինչպե՞ս վստահեն դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող, քաղաքական ցինիզմի անգերազանցելի ապիկարներին, ովքեր երկիրը հասցրել են ողբերգության ու միջազգային մուրացիկության: Իր հայրենի Ակնայից (Աղդամ) խրոխտ լուսանկարներ հրապարակած, բանակցային փոխզիջումները մերժող, իսկ հիմա հայկական Արցախն ու Հայաստանի ապագան ուրացող ԱԺ նախագահի աթոռին կցված կերպարը խնդրում է վստահել իրենց դիրքորոշմանը:

 

Հայաստանը կանգնած է ծանր իրադարձությունների շեմին, որի հեղինակները թքած ունեն մեր քաղաքացիների կյանքի և ունեցվածքի վրա: Այնպես, ինչպես չեն մտածել արցախահայության կյանքի և ունեցվածքի մասին: Նիկոլի իշխանության տերերն ունեն իրենց հստակ շահերը, որոնց համար Արցախն ու Հայաստանը պատրաստ են զոհաբերել:

 

Նիկոլը, Ալենը և մյուսներն ընդամենը քաղաքական կատարածուներ կամ վարձկաններ են այդ հարցում: Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունների ֆոնին հակառուսականություն սերմանելով՝ հերթական «քաղցր թույնն» են լցրել Հայաստանի քաղաքացիների թեյի բաժակի մեջ: Իսկ սրանք  այդ բաժակը հեռանելու փոխարեն՝ վարպետորեն խառնում և հրամցնում են հայ ժողովրդին:

 

Հայաստանի շահերի, տարածքների և հայ զինվորի արյան հաշվին իշխանություն պահելու առևտուր անողները չեն կարող գիտակից քաղաքացիների մոտ վստահություն ունենալ:

 

Հ.Գ. – Իշխանությունների վերջին շրջանի տարբեր հայտարարությունների տողատակերից կարելի է ենթադրել, որ առաջիկայում սահմաններում կազմակերպված ռազմական գործողություններ կարող են լինել: Մեղավորն ինչպես միշտ կլինեն նախկինները, ռուսները, և բանակային ստորաբաժանումները»: