ABCMEDIA
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել․ Սումգայիթից 36 տարի անց

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել․ Սումգայիթից 36 տարի անց

Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում 18 հազար հայի 1988թ. փետրվարի 27-ից սկսած ադրբեջանական ամբոխը «Մա՜հ հայերին» կոչով` խորհրդային իշխանությունների աչքի առաջ արտաքսեցին,  ոմանց սպանեցին, տանջեցին ու կոտորեցին: Դեռևս 1988թ. փետրվարի 14-ի գիշերը կոմունիստական կուսակցության ԼՂԻՄ-ի մարզկոմի բյուրոյի նիստում Ադրբեջանի Կենտկոմի բաժնի վարիչ Ասադովը սպառնում էր. «100 հազարավոր ադրբեջանցիներ պատրաստ են ցանկացած պահին ներխուժել Ղարաբաղ և սպանդ սարքել»:

Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ սպանդը կազմակերպվել է նախապես մշակված ծրագրով և ունեցել է իր ղեկավար կենտրոնը: Դրանում ակտիվ մասնակցությունն են ունեցել հանրապետական, բացառված չէ նաև կենտրոնական իշխանությունները։ Ոչ Սումգայիթի հանրահավաքները, ոչ կոտորածները պատահական չեն եղել, ինչպես հետագայում փորձում էին ներկայացնել ադրբեջանական իշխանությունները:

Լրացավ Սումգայիթում հայերի ցեղասպանության 36 տարելիցը, սակայն մինչ օրս այն միջազգային հարթակում իրավական հիմք չի ստացել։ Ինչո՞ւ, ինչպե՞ս կոտորվեցին Սումգայիթի հայերը։ Մանրամասները՝ տեսանյութում։