ABCMEDIA
Հայաստանը, որպես դաշնակից, լավ գիտի մեր դիրքորոշումը. Զախարովան՝ Զելենսկիի հավանական այցի մասին

Հայաստանը, որպես դաշնակից, լավ գիտի մեր դիրքորոշումը. Զախարովան՝ Զելենսկիի հավանական այցի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությանն այն մասին, որ  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է Հայաստան այցելել:

«Հայաստանը, որպես դաշնակից, լավ գիտի մեր դիրքորոշումը Կիևի ռեժիմի նկատմամբ»,- ասել է Զախարովան։

Այցի մասին տեղեկությունները չեն հաստատել և չեն հերքել ո՛չ Կիևը, ո՛չ Երևանը: Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները պետք է առաջինը մեկնաբանեն այդ հաղորդագրությունները։