ABCMEDIA
Համլետ Գևորգյան. Արցախյան պատերազմի վավերագիր-պատմաբանը կդառնար 73 տարեկան

Համլետ Գևորգյան. Արցախյան պատերազմի վավերագիր-պատմաբանը կդառնար 73 տարեկան

Հայոց ազատագրական պայքարի և Արցախյան առաջին պատերազմի վավերագիր-պատմաբան Համլետ Գևորգյանն այսօր կդառնար 73 տարեկան:

 

Դրոյի, Նիկոլ Դումանի, Սեբաստացի Մուրադի, Յապոնի, Սեդրակ Ջալալյանի,  Պետոյի, ինչպես նաև 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի Զանգեզուրի, Սյունիքի հերոսամարտերի մասին են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանի 17 պատմագիտական մենագրություններն ու 100-ից ավել գիտական հոդվածները:

Պատմաբանը 20-րդ դարի 80-ականների վերջի և 90-ականների սկզբի համաժողովրդական շարժման անմիջական մասնակիցն էր։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նրա ջանքերով ստեղծվեցին Պռոշյանի եւ Թալինի ջոկատները։ Ջոկատների կազմում կռվում էին այնպիսի հերոսներ, ինչպիսիք էին Պետրոս Ղեւոնդյանը, Կարոտ Մկրտչյանը, Հրաչ Մուրադյանը և այլոք։