01 Հնս
2024
ABCMEDIA
«Օվկիանոսից այն կողմ չափազանց անպատասխանատու հայտարարություններ են անում»․ Կրեմլի արձագանքը Պենտագոնի ղեկավարի հայտարարությանը

«Օվկիանոսից այն կողմ չափազանց անպատասխանատու հայտարարություններ են անում»․ Կրեմլի արձագանքը Պենտագոնի ղեկավարի հայտարարությանը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը չափազանց անպատասխանատու հայտարարություն է արել՝ խոսելով Ուկրաինայի պարտության դեպքում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ բախման հնարավորության մասին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Վերջին օրերին մեր լսած  հերթական չափազանց անպատասխանատու հայտարարություններից է։ Մենք վերջերս նման անպատասխանատու հայտարարություններ ենք լսում եվրոպական մի շարք մայրաքաղաքներից, այժմ նաև՝ օվկիանոսից այն կողմ գտնվողներից։ Այդ հայտարարությունները կհանգեցնեն լարվածության սրման, թեև կարծես թե այն ավելի սրելու տեղ չկա։ Կարևորն այն է, որ նրանք դե ֆակտո ի ցույց են դնում ՆԱՏՕ-ի աշխարհայացքը։ ՆԱՏՕ-ն Ուկրաինան իր տարածքն է համարում, դա ևս մի լրացուցիչ վկայություն է, որ այն, ինչ անում է Ռուսաստանը, ճիշտ է, և հատուկ ռազմական գործողությունը տեղին է ու արդարացված»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կազմակերպված  լսումների ժամանակ հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ն կկռվի Ռուսաստանի հետ», եթե Ուկրաինան պարտվի։