ABCMEDIA
Հունաստանի ՊՆ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Հունաստանի ՊՆ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Մարտի 1-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։ Այս մասին հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

 

Կողմերը քննարկեցին պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։

 

Այս համատեքստում անդրադարձ կատարվեց ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

 

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։