ABCMEDIA
Միրզոյանն ու Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը քննարկել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում

Միրզոյանն ու Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը քննարկել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես վերջին զարգացումները Հարավային Կովկասում:

Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության գործընթացում առկա հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջընթաց հնարավոր է գրանցել հանրահայտ համաձայնեցված սկզբունքներին հստակ հանձնառության պարագայում: