Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը դարձել է
երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր․ հայտնում է «Արմենպրես»-ը։
Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության
տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժություն գլխավերևում պահել
է 140 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում նա բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր
արծաթե մեդալ: Երկամարտի 305 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձել երիտասարդների աշխարհի
առաջնության չեմպիոն: