ABCMEDIA
Այս իշխանությունը 2018-ին եկավ ստով ու կեղծիքով, մենք խնդիր ունենք կոտրելու այդ սուտը․ Լևոն Քոչարյան

Այս իշխանությունը 2018-ին եկավ ստով ու կեղծիքով, մենք խնդիր ունենք կոտրելու այդ սուտը․ Լևոն Քոչարյան

Այս իշխանությունը 2018-ին եկել է ստով ու կեղծիքով, ստով կեղծիքով ղեկավարել երկիրը, նույն ձև գնացել պատերազմի և պարտվել։ Ստով ու կեղծիքով են վերընտրվել, նույն ձև շարունակում են ղեկավարել երկիրը: Այդ մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոոչարյանը՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

 

«Մենք խնդիր ունենք կոտրելու սուտը։ 2018-ին մարդիկ արդարացի են դուրս եկել իրենց պահանջների հետևից, բայց ինչ խոստացել են, լրիվ եղավ հակառակը, շատ հարցերում, ինչում մեղադրում էին նախկիններին, այս իշխանությունը շատ ավելի լկտի ձևով պահեց իրեն»,- ասել է Քոչարյանը։

 

Պատգամավորի խոսքով՝ նման հանդիպումները ուղղված են սուտն ու կեղծիքը կոտրելու վրա․ «Խոսե՛ք ընկերների, անծանոթների հետ, բացահայտեք իրավիճակը։ Լուրջ պայքար  ու գործ ունենք անելու»,- ասել է նա։