01 Հնս
2024
ABCMEDIA
ՀՀ-ի հետ կհամագործակցենք՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունից քաղած դասերը․ Հունաստանի ՊՆ ղեկավար

ՀՀ-ի հետ կհամագործակցենք՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունից քաղած դասերը․ Հունաստանի ՊՆ ղեկավար

Հայաստան այցի ժամանակ մանրամասնորեն տեղեկացա ժամանակակից մարտադաշտում ԱԹՍ-ների օգտագործման մասին։ Այս մասին Нафтемпорики թերթին տված հարցազրույցում ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

«Հիշեցնեմ, որ սա այն երկիրն է, որի զինված ուժերը հարձակման են ենթարկվել մի երկրի բանակի կողմից, որը զանգվածաբար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար»։ Նույն պատճառով մենք Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակներում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը», – ասել է Դենդիասը։

Նա նշել է, որ Հունաստանը գիտակցում է այս տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է նոր էկոհամակարգի շրջանակներում այս ոլորտում իր կարողությունների ամրապնդման ուղղությամբ: