ABCMEDIA
Եվրահանձնաժողովն առաջարկել է սկսել ԵՄ-ին անդամակցության շուրջ Բոսնիա և Հերցեգովինայի հետ բանակցությունները

Եվրահանձնաժողովն առաջարկել է սկսել ԵՄ-ին անդամակցության շուրջ Բոսնիա և Հերցեգովինայի հետ բանակցությունները

Եվրահանձնաժողովն առաջարկել է Բոսնիա  և Հերցեգովինայի հետ սկսել բանակցությունները՝ ԵՄ անդամակցության շուրջ, Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆցովիչը։

«Մենք ԵՄ խորհրդին առաջարկել ենք Բոսնիա  և Հերցեգովինայի հետ սկսել ԵՄ անդամակցության բանակցությունները, ինչպես նաև հաստատել բանակցային շրջանակը, հենց որ Բոսնիա և Հերցեգովինան  իր հաջորդ քայլերը ձեռնարկի Եվրոպական հանձնաժողովի զեկույցում նշված առաջարկությունների ուղղությամբ»,- ասել է նա։